Նորություններ
ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության մարտական հաշվարկների ունակությունները և հմտությունները կատարելագործելու ու ստուգելու նպատակով սեպտեմբերի 27-ին ՀՕՊ զորքերի և Զ(ու)ՄԽ հրամանատարների գլխավորությամբ մեկնարկել են բազմաստիճան համալիր մարզումներ:
Սեպտեմբերի 19-ին հարավարեւմտյան զորավարժարաններից մեկում անցկացվեց գումարտակային մարտավարական զորավարժություն մարտական հրաձգությամբ: Զորավարժության նպատակը գրոհային ստորաբաժանումների մարտի վարման ունակությունների կատարելագործումն էր` փորձարարական, հետազոտական նոր դրվագների խաղարկմամբ:
Հուլիսի 10-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքային զինկոմիսարիատների և զորամասերի հրամանատարության հետ համատեղ անցկացվել են մեծարման միջոցառումներ` «Հավերժ զինվոր» խորագրի ներքո:
Սեպտեմբերի 18-ից 21-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը Սոֆիայում (Բուլղարիա) մասնակցել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) եվրոպական համաժողովին: