Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՀ ՊՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ

Դեկտեմբերի 8-ից 9-ը ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի «Զինված ուժերում բարեվարքության կերտման դերը ժողովրդավարական արժեքների պաշտպանության և հասարակական ու ինստիտուցիոնալ դիմակայունության ամրապնդման գործում» խորագրով միջազգային համաժողովին։

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ

ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:

«ՊԻՏԻ ԱՄԵՆ ՄԵԿՍ ԱՍԵՆՔ՝ ԵՍ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒԺԸ…»

«Շենգավիթ» ԲԿ փոխտնօրեն և վիրաբուժական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, բուժծառայության փոխգնդապետ, Երևան քաղաքի գլխավոր վիրաբույժ Սևակ Շահբազյանը ՀՀ նախագահի հրամանագրով հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար պարգևատրվել է «Մխիթար Հերացու» մեդալով:

18-1-0

«…Եթե դուք երբևէ հիանաք, օրինակ, ամերիկյան բանակի լավագույն դիպուկահարներով, մի պահ հիշե՛ք այս տղային. նա հայ է, Կապան քաղաքից, ՀՀ ԶՈւ այն դիպուկահարներից, ով հազարերորդականի բանաձևը լուծում էր այնպես, ինչպես դա կաներ բարձրագույն զինվորական ակադեմիան ավարտած սպան…

ՀՈՒՅՍԻ ՇՈՂ, ՆՈՐ ԿՅԱՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ

2020 թ. սեպտեմբերն էր, պատերազմից օրեր առաջ զորամասերից մեկում էինք: Հրամանատարի տեղակալը ներկայացնում էր զորամասի շնորհալի զինվորներին՝ մեկը մեկից տաղանդավոր։

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԶԼՄ-ՆԵՐԻՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՀԱՄԱՐ

ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 6-ին ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում կազմակերպել է վերապատրաստման դասընթաց ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար:

ՄԵԾ ՄԱՐՇԱԼԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՖԻԼՄ

Դեկտեմբերի 2-ին Մոսկվայի Հաղթանակի թանգարանում ծննդյան 125-ամյակի կապակցությամբ տեղի է ունեցել Խորհրդային Միության կրկնակի հերոս, Խորհրդային Միության մարշալ, Հայրենական մեծ պատերազմի խոշորագույն զորավար Հովհաննես Բաղրամյանին նվիրված՝ «Հաղթանակի արվեստը. մարշալ Բաղրամյան» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որին ներկա է եղել նաև ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը: