Նորություններ
«Շանթ 2018» համապետական նշանակության զորավարժության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ներկայացրել է զորավարժության սցենարով նախատեսված ընթացիկ և առաջիկա պայմանական գործողությունները։
Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժության շրջանակում ՀՀ ՊՆ վարչական համալիրում ԶԼՄ ներկայացուցիչներին են ներկայացվել զորավարժության սցենարով նախատեսված գործողությունները։
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կոչին ընդառաջ, սեպտեմբերի 10-ին քաղաքացի Գ.Գ.-ն զանգահարել է ՌՈ աշխատակցին և հայտնել, որ ցանկանում է կամովին հանձնել իր տանը ապօրինի պահվող զենք-զինամթերքը:
Սեպտեմբերի 9-ից 10-ը Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը տեղի է ունեցել «Ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու երևույթի պատճառները, նպաստող պայմանները, ինչպես նաև կանխարգելման ուղիները» թեմայով կոնֆերանս:
Սեպտեմբերի 5-ից 7-ը ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար ուսուցման աշխատանքային խումբը՝ ԳՀԽ ծրագրի տեղեկատվական կառավարման համակարգի և ԳլոբալՆեթ ծրագրի համակարգող Դավիթ Ղազարյանի գլխավորությամբ, մասնակցել է ՆԱՏՕ-ի վերափոխումների դաշնակցային հրամանատարության կողմից կազմակերպված հեռավար ուսուցման ֆորումին։
3-րդ զորամիավորման հրամանատարության նախաձեռնությամբ` սեպտեմբերի 7-ին և 8-ին տեղի ունեցան «Շանթ-2018» համապետական զորավարժությանը նվիրված հանդիպումներ Լոռու և Տավուշի մարզային իշխանությունների, դատախազների, Ոստիկանության, ԱԱԾ, ԱԻՆ մարզային վարչությունների ղեկավարների և տարածքային զինվորական կոմիսարների հետ: