Նորություններ
Օգոստոսի 27-ից 1-ին զորամիավորման ենթակա զորամասերի նորակոչիկ վարորդների մասնագիտական ունակությունները և հմտությունները կատարելագործելու, վարորդների վարժվածությունը բարձրացնելու նպատակով Որոտանում զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, փոխգնդապետ Հ. Աթոյանի գլխավորությամբ անցկացվելու են հավաքներ:
Հավաք-պարապմունքի նպատակը ՀՀ պետական տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, զինվորական կառավարման մարմինների և կազմակերպությունների համակողմանի նախապատրաստումն է սեպտեմբերի 11-ից 13-ը անցկացվելիք եռաստիճան «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը։
Ղազախստանի Հանրապետությունում օգոստոսի 28-ից 29-ը անցկացվելիք ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր շտաբների օպերատիվ վարչությունների պետերի և ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչների աշխատանքային հանդիպմանը կմասնակցի ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունը:
Օգոստոսի 24-ին Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում անցկացվեց քաղաքացիական պաշտպանության մարզումներ` ԱՀ բնակչության գործողությունները «Օդային տագնապ» և «Օդային տագնապի ավարտ» ազդանշանների տրման դեպքում: Մարզումներ կայացան նաև Քաշաթաղի շրջանում: Շրջկենտրոն Բերձոր քաղաքում, ժամը 11:00-ին, ազդարարման շչակների միջոցով հնչեց «Օդային տագնապ» ազդանշանը:
Օգոստոսի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը վերաբերել է զինված ուժերում 2018թ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի մարտական պատրաստության արդյունքներին: Հայկական երկու հանրապետություների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանն օգոստոսի 23-ին ընդունել է ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության ԶՈՒ ներկայացուցիչներին: Այցի նպատակն էր փորձագիտական քննարկումներ անցկացնել զինված ուժերում ինքնասպանությունների ու ինքնախեղումների կանխարգելման, «թեժ գծի» գործունեության արդիականացման, հոգեբանական աջակցության տրամադրման կարողությունների զարգացման, հավասար հնարավորությունների ապահովման և մարդու իրավունքների ամրապնդմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ: Քննարկմանը մասնակցել է ՀՀ […]