Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՄՆ ԵՎ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԶՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի հրավերով շարունակվում է ԱՄՆ և Միացյալ Թագավորության ԶՈՒ ներկայացուցիչների այցը Հայաստանի Հանրապետություն: Խմբի անդամներին ընդունել է ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալիկ Ավետիսյանը:

ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐԸ

«Ոնց է երեւում, որ սովոր է վերելքներ հաղթահարելուն»,- ասում եմ մեր լուսանկարիչ Արեգին՝ նայելով, թե հենակետի պատասխանատու, ավագ լեյտենանտ Ասքանազ Հակոբյանը դեպի դիրք բարձրացող զառիթափ արահետը ինչ հեշտությամբ է հաղթահարում` հազիվ դիպչելով ժայռակերտ աստիճաններին:

Մռավ լեռան ստորոտին, Թարթառ գետի ձախ ափին է ծվարած սահմանամերձ- սահմանապահ Մատաղիսը: Խորհրդային տարիներին, հայտնի էր կաուչուկի, լուցկու, մանրահատակի, հացի գործարաններով: Մատաղիսի դպրոց ուսանելու էին գալիս անգամ շրջակա գյուղերից:

Մռավ լեռան ստորոտին, Թարթառ գետի ձախ ափին է ծվարած սահմանամերձ- սահմանապահ Մատաղիսը: Խորհրդային տարիներին, հայտնի էր կաուչուկի, լուցկու, մանրահատակի, հացի գործարաններով: Մատաղիսի դպրոց ուսանելու էին գալիս անգամ շրջակա գյուղերից:

ՌԴ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Օգոստոսի 22-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել ՌԴ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը:

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՌԴ

«ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ռազմատեխնիկական ցուցահանդեսի տաղավար, որտեղ ներկայացված են նաև հայկական ընկերությունների արտադրանքի լավագույն նմուշները։

ԻՐԱՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Մոսկվայում մինչեւ օգոստոսի 23-ը կշարունակվի Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև կնքված երկկողմ համագործակցության իրավական ապահովման ոլորտի հարցերի քննարկումը: Քննարկմանը մասնակցում է նաև ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը:

ՀՀ ԶՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԵԿՆԵԼ ԵՆ ՏԱՋԻԿՍՏԱՆ

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները օգոստոսի 22-ից 26-ը կմասնակցեն Տաջիկստանի Հանրապետությունում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության և զինված ուժերի ռադիոլոկացիոն ճանաչման միասնական համակարգի մասնագետների համալիր խմբի աշխատանքներին: