Նորություններ
ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդում ամփոփվել են 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքի արդյունքները, որոնք փաստում են քաղաքացիների և զորակոչային մարմինների հետ հանձնաժողովի արդյունավետ համագործակցության մասին։
Օգոստոսի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը և ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալեքսանդր Ավետիսյանն ընդունել են զորացրված մի խումբ զինծառայողների, ովքեր պահանջում են զինվորական գրքույքներում արձանագրել 2016 թ. ապրիլյան քառօրյա մարտերին իրենց մասնակցության փաստը։
Օգոստոսի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը։
Մասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով Վանաձորում տեղակայված զորամասերից մեկի բազայի վրա օգոստոսի 7-ից անցկացվում են 3-րդ զորամիավորման ենթակա զորամասերի կապի պետերի հրամանատարական հավաքներ:
Օգոստոսի 7-ից 8-ը 5-րդ զորամիավորման ստորաբաժանումներից մեկում անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն՝ անձնակազմի մասնագիտական, ներդաշնակ գործելու և հրամանատարական կազմի կառավարման ունակությունները կատարելագործելու նպատակով: Զորավարժությունը ամփոփել է զորամասի հրամանատար, գնդապետ Կ. Սերոբյանը:
Օգոստոսի 8-ին 5-րդ միավորման մարտական ապահովման և սպասարկման ստորաբաժանումների հետ անցկացվել է «անվտանգության օր» թեմայով պարապմունքներ` զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանի գլխավորությամբ:
Օգոստոսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի նախագահ Ռազմիկ Արզումանյանին։ Հիմնադրամի նախագահը պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել է վերջին երկու տարիներին իրականացված աշխատանքները, մասնավորապես՝ հայկական բանակին ցուցաբերված աջակցության մանրամասները։