Նորություններ
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 20-ին հանդիպել է «Դեպի Հայք» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդներին: Ողջունելով նրանց այցը հայրենիք՝ պաշտպանության նախարարը նշել է, որ չափազանց կարևորում է տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների շփումը պաշտպանական ոլորտի հետ։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմին:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ մի շարք վարչությունների աշխատակիցների ներգրավմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու, դրանց պարունակությունն ստուգելու, զորամասերում հասցեատերերին հանձնման գործընթացը կանոնակարգելու, ինչպես նաև հասարակության շրջանում անհարկի շահարկումները բացառելու նպատակով:
ՀՀ ՊՆ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն հուլիսի 18-ին ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարեկ Ռեշուտային և ռազմական կցորդ, փոխգնդապետ Քշիշտով Միկոլայեկին` վերջինիս ՀՀ-ում հավատարմագրման կապակցությամբ:
Հուլիսյան տապը այս տարի ռեկորդներ է սահմանում: Իսկ նորակոչիկներն ու նրանց ծնողները կարծես չեն էլ նկատում. բոլորի ուշադրությունը լարված է, միևնույն ժամանակ, յուրաքանչյուրը փորձում է արժանապատվորեն թաքցնել բնական հուզմունքն ու շփոթվածությունը:
Զորակոչը հանրապետությունում շարունակվում է: Հայրենիքի նորօրյա պաշտպանները մեկնում են զինվորական ծառայության այն զորամաս, որն ընտրել են վիճակահանությամբ: Զորակոչիկներից ոմանք, սակայն, նախընտրել են այլընտրանքային ծառայության տարբերակներ. բանակ են զորակոչվելու «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերով:
Այս զորակոչին գործող այլընտրանքային զինվորական ծառայության ևս մեկ տարբերակ՝ «Պատիվ ունեմ» ծրագիրը: Այս պահի դրությամբ ավելի քան 250 դիմում է ներկայացվել «Պատիվ ունեմ» ծրագրով բանակ զորակոչվելու համար: Այն երիտասարդներին թույլ է տալու տարկետում ստանալ և ծառայության մեկնել բուհում ուսումնառությունն ավարտելուց հետո, ծառայել որպես սպա՝ ստանալով բարձր աշխատավարձ։