Նորություններ
Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի համաձայն զինված ուժերի առանցքային նպատակն է Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովումը և Հայաստանի ու Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը:
Ամռան երկրորդ ամսվա սկզբից Արցախի Հանրապետությունում սկսվել է ամառային զորակոչը: Հուլիսի 9-ին զորակոչը մեկնարկեց Քաշաթաղի շրջանում: Բերձորում՝ շրջանային զինկոմիսարիատում, առավոտյան արդեն եռուզեռ էր: Շրջանի տարբեր բնակավայրերից ծնողների, հարազատների, ընկերների ու բարեկամների ուղեկցությամբ զինկոմիսարիատ էին ներկայանում զորակոչիկները:
Մեր հազարամյա մշակութային գանձերը ցուցադրվում են ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ աշխարհի տարբեր հեղինակավոր թանգարաններում՝ Լուվր, Էրմիտաժ, Լոնդոնի Բրիտանական թանգարան…
Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն:
Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Զվարթ Ավետիսյան-Օնանյան» առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի «Կարո Մեղրիկյան» աչքի հիվանդությունների կանխարգելման կենտրոնը «Գոյամարտ» համազգային բարեգործական միավորման և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ իրականացնում է զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների, վիրավոր ազատամարտիկների, պարտադիր ժամկետային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների անվճար ակնաբուժական հետազոտություն Երևանում և ՀՀ մարզերում: