Նորություններ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է ընդունելություն Ռուսաստանի Դաշնության հետևյալ ռազմաուսումնական հաստատություններում.
Հունիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին և ՀՀ-ում պաշտպանության հարցերով Իտալիայի դեսպանության կցորդ, բրիգադի գեներալ Ալֆոնսո Միրոյին ու կցորդի տեղակալ, ռազմածովային ուժերի կապիտան Կուրցիո Պաչիֆիչին` վերջիններիս ՀՀ-ում հավատարմագրման կապակցությամբ (նստավայրը` Մոսկվա):
Հունիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:
Հունիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է հերթական տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շեֆերին և Ստեֆան Վիսկոնտիին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը:
Վերջերս ադրբեջանական քարոզչամեքենան համացանցով եւ հեռուստատեսությամբ քննարկումների առարկա էր դարձրել հայ-նախիջեւանյան շփման գոտում արձանագրված դիրքային տեղաշարժը: Ադրբեջանական կողմը, խեղաթյուրելով իրականությունը, հայտարարում էր հայկական ԶՈՒ կողմից վերահսկվող ռազմավարական կարեւոր նշանակության բարձունքների ու մարտական հենակետերի «ազատագրման» մասին:
ՀՀ զինված ուժերում հունիսի 3-ից 9-ը անցկացվել է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված 18-րդ համաբանակային սպարտակիադայի եզրափակիչ փուլը: Նախնական փուլերը հաղթահարած թիմերն ու մարզիկները համաբանակային սպարտակիադայի եզրափակիչ փուլում իրենց ուժերն են չափել 7 մարզաձևերում՝ ռազմամարզական քառամարտ, եռամարտ, կողմնորոշում, ռազմականացված կրոսավազք, հրաձգություն, սպայական եռամարտ և դանակի նետում: