Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՀ ՊՆ ԵՎ ԶՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՀԱՊԿ ՇՏԱԲԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչները ՌԴ-ում մասնակցում են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի խաղաղապահ ստորաբաժանումների հետ անցկացվող «Անքակտելի եղբայրություն-2018» և ՀԱՊԿ հավաքական ավիացիոն ուժերի հետ անցկացվող «Օդային կամուրջ-2018» զորավարժությունների կազմակերպման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցություններին:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի գործունեության երկամյա ժամկետը լրանալու կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է ՀՀ պաշտպանության նախախարին կից հասարակական խորհրդի անդամների ռոտացիա:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է ԱՍՏԱՆԱ

Մայիսի 23-ին Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Աստանա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ ՊՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

Մայիսի 23-ից 25-ը անցկացվող «КАDEX-2018» սպառազինության և ռազմական տեխնիկայի 5-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Աստանա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ ԶՈՒ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

ՀՀ զինված ուժերի աշխատանքային խումբը մասնակցում է ականազերծման միջազգային 3-րդ համաժողովին:

ՀՀ ՊՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐ-2018» ՄՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՏԵՂԱԶՆՆՄԱՆԸ

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մասնակցում են մայիսի 21-ից 24-ը Մոսկվայում անցկացվող «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումների նախապատրաստման և պլանավորման եզրափակիչ համաժողովին, քննարկումներին ու կազմակերպչական հարցերի ճշտմանը:

ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ՝ ՀԱԳԵՑԱԾ ՕՐԱԿԱՐԳՈՎ

Այց առաջնագիծ, քննարկում Արցախի նախագահի նստավայրում, խորհրդակցություն պաշտպանության բանակի շտաբում, զորավարժությունների արդյունքների ամփոփում եւ հանդիպում «Ես եմ» ծրագրի առաջին զինվորների հետ. նորանշանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մայիսի 18-ից 19-ի աշխատանքային օրակարգն էր: