Նորություններ
Օրերս «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնը կազմակերպել էր կոնֆերանս՝«Պաշտպանական բնույթի հասարակական կազմակերպությունների դերը նախազորակոչային պատրաստության և զինվորական մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացման գործում» թեմայով:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների՝ սույն թվականի ապրիլի 23-ին Երևան քաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքին մասնակցությունը, և այդ զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառելու է ամենախիստ պատասխանատվության միջոցները, քանի որ ՀՀ զինված ուժերի զինծառայողների կողմից ցանկացած հավաքներին մասնակցելու կամ դրանք կազմակերպելու ազատության իրավունքի իրականացման սահմանափակումները սահմանված են Սահմանադրության 44-րդ հոդվածի 2-րդ մասում, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում ու 8-րդ հոդվածի 2-րդ մասում, «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետում:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կոլեգիան խոր մտահոգություն է հայտնում վերջին օրերին Երևանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։
Օրերս գնդապետ Արարատ Մելքումյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերից մեկում տեղի ունեցավ 2018 թ. ուսումնական տարվա առաջին եռամսյակի արդյունքների ամփոփումը, որի ընթացքում քննության առնվեցին մարտական պատրաստության և պատրաստականության, զինվորական կարգապահության, տեխնիկական և թիկունքային ապահովման ծառայության հարցեր:
Ապրիլի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է հանրապետության զինկոմիասարիատների ղեկավար կազմի համար անցկացվող եռօրյա ուսումնական հավաքը, որին մասնակցում են ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բժշկական հանձնաժողովների ներկայացուցիչներ, զորակոչի գործընթացի այլ պատասխանատուներ:
Ապրիլի 14-ին նշվեց ՀՀ պաշտպանության նախարարության մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կազմավորման 25-րդ տարեդարձը: Ավիացիայի, ՀՕՊ եւ կապի մասնագետների այս դարբնոցն իր քառորդդարյա պատմության ընթացքում բազում դժվարություններով է անցել՝ նախ ծնվելով եւ թրծվելով պատերազմական թոհուբոհում, այնուհետեւ ձեւավորման ոչ դյուրին ճամփա անցնելով: