Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԿՐԱԿԱՅԻՆ ՎԱՐԺԱՆՔ

«ԱԱՄ Հայրենյաց պաշտպան» երիտասարդական կազմակերպությունը (ՀՊԵԿ) մարտի 24-ին իրականացրեց դպրոցականների և երիտասարդների այց N զորամաս:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ

Մարտի 26-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների բարձրագույն կրթական հաստատությունների կուրսանտների մասնակցությամբ անցկացվող միջազգային օլիմպիադայի օտար լեզվի եզրափակիչ փուլը:

ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ, ՆԱԽԱՆՇՎԵՑԻՆ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ

Պաշտպանության նախարարությունում ամփոփվեցին զինված ուժերի ղեկավար կազմի ամենամյա օպերատիվ հավաքի արդյունքները: Մարտի 23-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ընդգրկուն զեկույցում մանրամասն անդրադարձավ գործնական վարժանքների ընթացքում բանակային զորամիավորումների հրամանատարների եւ նրանց տեղակալների ընդունած որոշումների արդյունավետությանը:

ՀԱՆԴԻՊՈՒՄ «ԴԻՏԱԿԵՏ» ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ

Մարտի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում հանդիպել է «Դիտակետ» ծրագրի աշխատանքներում ներգրավված անձնակազմի հետ:

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ

Մարտի 20-ից հերթական այցով Երևանում էր Հայաստանի Հանրապետության կարիքները օժանդակելու համար ձևավորված ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» խումբը, որում ընդգրկված են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի, Կանադայի, Չեխիայի, Լեհաստանի և Լիտվայի ռազմաուսումնական հաստատությունների առաջատար փորձագետներ:

ՆԱՏՕ-Ի ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստան կատարած հերթական այցի շրջանակներում մարտի 22-ին ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի փորձագետների խումբն այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Հյուրերին ընդունել է համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը:

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մարտի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմի ամենամյա օպերատիվ հավաքը, որի շրջանակներում մարտի 21-ին ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի նախագահությամբ անցկացված նիստում ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը հանդես է եկել զեկուցում-դասախոսությամբ: