Նորություններ
«Մուտքը խստիվ արգելվում է». դռան վրա փակցված այս գրությունը հուշում է, որ ՀՕՊ զորամասի ամենագաղտնի հատվածում ենք: Տեսախցիկները վերահսկում են երկար միջանցքը: Գանձապահարան հիշեցնող սենյակում միշտ կիսամութ է. ցերեկային լույսը մեկուսացված է ձգած սեւ վարագույրներով: «Օդային դիրքապահների» հրամանատարական կետն է:
Գնդապետ ՍՈՂՈՄՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հրամանատարությամբ գործող զորամասը 2017թ. արդյունքների ամփոփումից հետո ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն կատարող լավագույն զորամասերի մեջ ճանաչվել է երկրորդը:
Համաձայն ԶՈՒ 2018թ. մարզական միջոցառումների պլանի` մարտի 11-ից 17-ը Վանաձորի շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց ՊՆ համակարգի շախմատի անհատական առաջնության եզրափակիչ փուլը:
Մարտի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Մարտի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Տավուշի մարզի Այգեպար համայնքում հանդիպել է սահմանամերձ գյուղի բնակիչներին, մասնակցել ծառատունկի, ինչպես նաև ներկա եղել Այգեպարի միջնակարգ դպրոցում կազմակերպված մշակութային միջոցառմանը: