Նորություններ
Ժողովուրդը դառնում է ազգ միայն այն ժամանակ, երբ արթնանում է ազգային ինքնագիտակցումը: Այսինքն` երբ ծնվում է ՄԵՆՔ-ի գաղափարը: ՄԵՆՔ-ի գիտակցումը անհատի արժեհամակարգում կարեւորելու, նրա կենսական առաջնահերթությունների վերին հորիզոնականներում ամրագրելու համար հարկավոր է «կառուցել» ու տեսանելի դարձնել այն կենտրոնաձիգ առանցքը` գաղափարի ու արժեքների շարքը, որոնք ակնհայտորեն նույնական ու հույժ կարեւոր են ազգի բոլոր ներկայացուցիչների համար` անկախ նրանց սոցիալական վիճակից, մտավոր կարողություններից, բնակության վայրից:
Հայկական տարբեր ժամանակների բանակները միշտ էլ կոչված են եղել օտարի ոտնձգություններից ազգն ու հայրենիքը պաշտպանելուն, այլ ոչ՝ օտարին ու նրա հողին տիրանալուն: Այս սկզբունքը խնամքով պահպանվել է նաև այսօր: Եվ լինելով խաղաղասեր՝ այսօր Հայոց բանակը, որպես հայ ժողովրդի ու հայկական պետությունների անվտանգության երաշխավոր, խաղաղության ու կայունության պահպանման գործոն է, ոչ միայն հայրենիքում, այլև տարածաշրջանում:
2017թ. հոկտեմբերի 24-ին Սերժ Սարգսյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին հանձնարարել էր մշակել բանակի արդիականացման յոթնամյա ծրագիր, որով նախատեսվում է որակական նոր, բացառիկ մակարդակի վրա դնել զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետությունը, զինուժի պատրաստության և մարտունակության աստիճանը:
Մեր բանակի բոլոր զինծառայողներին, քաղաքացիական անձանց ցանկանում եմ առողջություն, ապահով կյանք, անձնական, ընտանեկան երջանկություն և ծառայողական նոր հաջողություններ:
Զրույց կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ, ՔՀԾ 2-րդ դասի պետական խորհրդական ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:
Դովեղը Տավուշի մարզի գյուղերից է, սահմանամերձ, սահմանապահ մեր մյուս բնակավայրերի նման իր լուծված և չլուծված խնդիրներով ապրում-արարում է պատերազմի և խաղաղության սահմանագծում: Արդեն երկու տարի է՝ հոկտեմբերի 24-ը այստեղ մեծ շուքով եւ հանդիսավորությամբ նշվում է որպես գյուղի տոն, ավելի շուտ՝ գյուղի վերածննդի տոն: