Նորություններ
Դեկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական` չորրորդ նիստը, որի ընթացքում քննարկվել են հիմնադրամի 2018թ. բյուջեի նախագիծը, 2018թ. աշխատանքների ժամանակացույցը, ինչպես նաև ներկայացվել է «Հիմնադրամի դեսպաններ» ծրագրի նախագիծը։
Պաշտպանության նախարարության մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն եւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանները կմիավորվեն: Աշխատանքային խումբն այժմ քննարկում է երկու հաստատությունների միաձուլման նախագիծը:
Դեկտեմբերի 9-12-ը ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի նախաձեռնությամբ Հայաստանում էին հանուն խաղաղության և միջազգային անվտանգության հանդես եկող գիտնականների «Գիտության և համաշխարհային խնդիրների հարցերով Պագուոշյան գիտաժողովներ» միջազգային շարժման գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Պաոլո Կոտտա-Ռամուսինոն և խորհրդի անդամ, ՌԴ ԱԳՆ-ի Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի տնօրեն, Ռուսաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի պատվավոր նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Նիկիտինը:
Դեկտեմբերի 8-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Հայոց բանակի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ամուր կապն ապացուցող մի կարևոր միջոցառում. այստեղ տոնական բարձր տրամադրությամբ նշվում էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-ամյակը:
Գլխավորն, անշուշտ, առաջնագծում վիճակը լիարժեք վերահսկելու մեր կարողությունն է, այն, որ յուրաքանչյուր օր առաջնագիծն ամրապնդելու մեր ջանքերն արդյունք են տալիս:
Հարավարեւելյան սահմանագոտում ենք՝ փոխգնդապետ Հ. Հայրումյանի հրամանատարությամբ գործող զորամասում: Այս զորամասը մշտապես հաջող մասնակցություն է ունեցել տարբեր բնույթի զորավարժությունների, համաբանակային միջոցառումների: Ստորաբաժանումները հաղթող են ճանաչվել տարբեր մրցույթներում՝ լավագույն ստորաբաժանում շարային պատրաստությունից, լավագույն տանկի անձնակազմ և այլն:
Դեկտեմբերի 12-ին պաշտպանության նախարարությունում կայացել է հանդիպում, որի ընթացքում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների, երիտասարդական հարցերով զբաղվող կազմակերպությունների և բուհերի ուսանողական խորհուրդների ղեկավարներին առաջարկել է քննարկել զինվորական ծառայությունից զորացրվող երիտասարդներին բուհեր ընդունվելու լրացուցիչ հնարավորություններ ընձեռելու հարցը։ Ըստ պաշտպանական գերատեսչության ղեկավարի՝ «Դիտակետ» ծրագրով անցկացված լայնածավալ սոցիոլոգիական հետազոտության արդյունքները վկայում են, որ պարտադիր զինվորական […]