Նորություններ
Դեկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են ՀՀ պաշտպանության, առողջապահության, տարածքային կառավարման և զարգացման նախարարների համատեղ հրամանով ստեղծված ՀՀ Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի մարզերում բժշկական կազմակերպությունների և ՀՀ ՊՆ Զանգեզուրի կայազորային հոսպիտալի ու Բերդի առանձին բժշկական ջոկատի վերակազմակերպման գործընթացն ապահովելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության արդյունքները։
Մարտական կիրառման մեջ փորձված զինատեսակների կողքին նորարար մշակումներն են, որ երեք կամ հինգ ամսվա պատմություն ունեն: Հայկական ռազմական գործարանների ներկայացուցիչները դեկտեմբերի 12-ին պաշտպանության նախարարություն էին բերել իրենց մասնագետների ստեղծած միջոցները, որոնք ունակ են փոխելու մարտի ելքը:
ՌԴ ՊՆ ՀՕՊ զորքերի վարչության ներկայացուցիչների աշխատանքային խումբը «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի դրույթների իրականացման և կանոնակարգերի մշակման նպատակով դեկտեմբերի 12-ից 15-ը ՀՀ կայցելի ՌԴ ՊՆ ՀՕՊ զորքերի վարչության ներկայացուցիչների աշխատանքային խումբը` երկկողմ քննարկումներին մասնակցելու նպատակով:
ՀՀ պաշտպանության նախարարությունը «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ:
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 8-ին նշվել է զինված ուժերի հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-րդ տարեդարձը:
Հայաստանի Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում դեկտեմբերի 1-ից 5-ը աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն:
Արցախում անցկացված զորավարժության շրջանակում վարժանքներ իրականացվեցին նաեւ ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Լրագրողներն անցան ռազմական հավանական գործողությունների ժամանակ տարբեր իրավիճակներում աշխատելու պատրաստություն։ Անվտանգության կանոններին ծանոթանալուց հետո նրանք ստացան համապատասխան փաստաթղթեր, հատուկ համազգեստ՝ PRESS գրությամբ զրահաբաճկոններ եւ սաղավարտներ: