Նորություններ
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղում վաղ առավոտից ազգագրական երգն ու պարն էր թեւածում: Ամբողջ գյուղը մեկ մարդու նման հավաքվել-համախմբվել էր. Հայրենական մեծ պատերազմի զոհվածներին նվիրված հուշարձանի, Բերդավանի մատուռի եւ Մեծ եղեռնի հուշակոթողի հարակից տարածքում ծառատունկ էր:
Նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ:
Նոյեմբերի 17-ին պաշտպանության նախարարությունում տոնական հանդիսություն էր՝ նվիրված ռազմաբժշկական ծառայության կազմավորման 25-ամյակին: Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին բարձրաստիճան զինվորականներ, զինվորական բժիշկներ..
Զրույց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, պահեստազորի գնդապետ ԲԵՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:
ՀՀ Ազգային ժողովն օրերս քննարկեց և երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության մասին» օրինագիծը: Նոր օրենքով սահմանվող տարկետման իրավունքի շուրջ բուռն քննարկումներ ծավալվեցին: Թեմայի շուրջ զրուցեցինք մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պարտադիր ժամկետային զինծառայողների հետ:
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան ընդունված պատանիների համար նոյեմբերի 21-ը տոնական էր: ՀՀ նախագահի, պաշտպանության նախարարության եւ ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավար կազմի, ինչպես նաեւ բարձրաստիճան այլ հյուրերի, ծնողների ու հարազատների ներկայությամբ րոպեներ անց նրանք պիտի երդվեին ու հրամանագրվեին որպես սաներ: Նշվում էր նաեւ վարժարանի բացման արարողությունը` նվիրված Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 60-րդ տարեդարձին: