Նորություններ
Ես գիտեմ, թե ինչպես ավարտվեց դիրքի ավագ Հայկ Հակոբյանի 20-ամյա կենսագրությունը: Գիտեմ՝ ինչ եռանդով ու պատասխանատվությամբ էր նա զինակից ընկերների հետ կառուցում դիրքն ու ինչ անձնվիրությամբ էր պաշտպանում Հայրենիքի իր բաժին սահմանն ու մարտական ընկերների կյանքը: Ես զանգել եմ Հայկի մորը, որ նա իր հիշողություններով ամբողջացնի Հայկի կերպարն իմ մտապատկերում:
Հոկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարության միջազգային հարաբերությունների և ռազմավարության գլխավոր վարչության Եվրոպա-Ամերիկա-Բազմակողմ գործողությունների ծառայության պետ Գիյոմ Օլանժիեի գլխավորած պատվիրակությանը:
Սեպտեմբերի 13-ին Ջերմուկի դիրքերը պաշտպանելիս 7 զինակիցների հետ զոհվեց նաեւ «Վարդանանք» կամավորական ջոկատի հրամանատար Մանվել Խաչատրյանը։
ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկած նախագծի հիման վրա ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարելու մասին: Հավաքներին ներգրավվել են պահեստազորայիններ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով:
44-օրյա պատերազմի թոհուբոհի միջով անցած Արսեն Զաքարյանը ուսանում է ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի երկրորդ կուրսում, կապավոր է:
-Մանկուց երազում էի զինվորական դառնալ, հորեղբայրս ու եղբայրս էլ զինվորականներ են, ինձ գրավում էր համազգեստը, ուսադիրների աստղերի փայլը… Տարիներ հետո միայն հասկացա, որ այդ փայլփլուն ուսադիրների հետևում որքան տքնանք կա, նվիրում, բազում դժվարություններ, պատասխանատվություն ու… ցավագին կորուստներ:
Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ներխուժումը կանխելիս զոհվեց հետախույզ, հատուկջոկատային Արորիկ Հովհաննիսյանը: