Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՐՏԱԳՆԱ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Նոյեմբերի 8-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի N 1325 բանաձևի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» դրույթների իրականացման հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի արտագնա հանդիպումը:

ՀԵՏԱԽՈՒՅԶ. ԿՈՉՈՒՄ ԵՎ ԱՊՐԵԼԱՁԵՎ

Զինված ուժերի հատուկ նշանակության զորամասերից մեկում նոյեմբերի 7-ին նշվեց հետախուզության զորքերի կազմավորման 25-րդ տարեդարձը։ Տոնական միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, բարձրաստիճան զինվորականներ, հետախուզության վետերաններ, զինծառայողների հարազատներ:

ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ՝ ԱՌԱՆՑ ՓԱՌՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ

ՀՀ զինված ուժերի ռազմական հետախուզությունը 25 տարեկան է: Ամենամարտունակն ու կազմակերպվածը համարվող, զինված ուժերի կազմում առանձնահատուկ դերակատարում ունեցող հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները պատրաստվում, մասնագիտորեն կատարելագործվում են ամեն օր՝ գիշեր ու ցերեկ:

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՌԴ «ԿՈՐՊՈՐԱՑԻԱ ԻՐԿՈՒՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Ի կատարումն Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի արձանագրության` հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էր Ռուսաստանի Դաշնության «Կորպորացիա Իրկուտ» ընկերության պատվիրակությունը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երևան քաղաքում որպես բնակարանային պայմանների կարիքավոր հաշվառված ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի` հաշմանդամության 1-ին խմբի զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախ­կին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների անօթևան ընտանիքներին սեփականության իրավունքով անհատույց բնակարաններով ապահովելու նպատակով` ՀՀ պաշտպանության նախարարության կողմից էլեկտրոնային գնումների եղանակով հայտարարվել են կառուցված և կառուցվելիք մեկ, երկու և երեք սենյականոց բնակարանների ձեռքբերման մրցույթներ:

ՏՆԿՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐ ԾԱՌ

Մեկնարկել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքի ծառապատման ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է ծառատունկ իրականացնել ավելի քան 10 հեկտար տարածքի վրա։

...ՈՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՊԱՀՈՎ ԼԻՆԻ

Արեւը մայր էր մտնում, երբ դիրք հասանք: Չորացած խոտերով եզերված հարթ ու երկար արահետով բարձրանում ենք գետնատնակ: Եվ ինչքան վեր ենք բարձրանում, այնքան ավելի պարզորոշ են լսվում հակառակորդի կրակոցները: Հաղթակազմ հրամանատարը, որի անուն ազգանունը Վահան Պիլիյան է, բարձրաձայն սկսում է հաշվել՝ մեկ… երկու… վեց… տասնութ… Հետո մխիթարող ու հանդարտ ձայնով դառնում է ինձ. «Դատարկ աղմուկ է: Միշտ նույն բանն է»: Չգիտեմ՝ այդ խոսքերով նա պարզապես ցրո՞ւմ է լրագրողիս տագնապը, թե իսկապես վտանգի նշույլ իսկ չկա լռությունը լցնող այդ կրակոցներում: