Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՄԻԱՑՅԱԼ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ` ՄԻԱՑՅԱԼ ՀԱՂԹԱՆԱԿ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի հրամանատարությամբ հոկտեմբերի 23-ից 26-ը ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորամասերի եւ ավիացիոն խմբավորման մասնակցությամբ անցկացվեց «ԶՈՒ օպերացիաներում մարտական գործողությունների նախապատրաստումը եւ վարումը» թեմայով եռափուլ մարտավարամասնագիտական զորավարժություն: Այն աննախադեպ էր՝ առաջադրված խնդիրներով եւ զորքերի ներգրավման ծավալով:

ՄԱՅՈՐ ԵՆՈՔՅԱՆԸ

Մայոր Էդգար Ենոքյանը երեք երեխա ունի. Էլիզա եւ Լուիզա անուններով տասնամյա զույգ դուստրերն ու երեք ամսական որդին՝ Մոնթեն: Երեխաները հայրիկի նոր զորամաս տեղափոխվելուց հետո շատ քիչ են տեսնում նրան: Հաճախ արդեն քնած են լինում, երբ Էդգարը վերադառնում է ծառայությունից, բայց առավոտյան` ծառայության ճանապարհելիս, անպայման նրան համբույրների տարափով են ճանապարհում:

«ԶԱՌ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է

Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ ՀՀ ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոնի բացման արարողությունը: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցեցին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրն ու ԱՄՆ եվրոպական հրամանատարության պլանավորման և քաղաքականության դիրեկտորատի տնօրենի տեղակալ, բրիգադի գեներալ Դաունե Դեսկինսը:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԱՐՑԱԽ

ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ երևանաբնակ պարտադիր ժամկետային զինծառայողների շուրջ 1600 ծնողներ հոկտեմբերի 28-ին այցելել են սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին:

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ

Հոկտեմբերի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻՆ

Հոկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

ԱՅՑ «ԵՌԱԲԼՈՒՐ» ՊԱՆԹԵՈՆ

Հոկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ազատամարտիկների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոն և հարգանքի տուրք մատուցել սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին: