Նորություններ
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ամփոփեց պաշտոնավարման մեկ տարին` այն որակելով գերծանրաբեռնված եւ միջոցառումներով գերհագեցած:
Հայաստանի Հանրապետության Անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի, մշակույթի և սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ գործիչներ, զինված ուժերի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, շնորհվել են պատվավոր կոչումներ:
Սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բարտոշ Չիխոցկիի գլխավորած պատվիրակությանը:
Առաջնագիծը մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի համար դարձել է անվտանգ՝ շնորհիվ լրակահավորման, կատարված ահռելի ծավալի ամրաշինական եւ ինժեներական աշխատանքների, վերազինման, սահմանը տեխնիկական գերժամանակակից միջոցներով ապահովելու գործողությունների: