Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 4-ի առավոտյան պաշտպանական գերատեսչության ղեկավար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Պեկինում հյուրընկալվել է «Պոլի գրուպ» ընկերությունում։ Պաշտպանական, էներգետիկ և հանքարդյունաբերության, անշարժ գույքի և մշակույթի ոլորտներում մասնագիտացած ընկերությունը խոշորագույններից մեկն է Չինաստանում, իսկ մի շարք ուղղություններում նաև առաջատարը։

«ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2017»

Սեպտեմբերի 4-ից 6-ը ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյանի գլխավորած աշխատանքային խումբը կմասնակցի Ռուսաստանի Դաշնությունում` Մոսկվայում և Աստրախանում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր Հակաօդային պաշտպանության համադրման կոմիտեի հերթական նիստին և «Մարտական ընկերակցություն-2017» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժությանը:

ՋՈՐՋ ՄԱՐՇԱԼԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՄՆ-Ի ԳԵՆԵՐԱԼ ՔԻՏ ԴԵՅԹՈՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ջորջ Մարշալի անվան Անվտանգության հետազոտությունների եվրոպական կենտրոնի Հայաստանի շրջանավարտների՝ սեպտեմբերի 1-ին Երևանում անցկացված «Հայաստանի անվտանգության մարտահրավերները» թեմայով խորհրդաժողովի նախօրեին, Ջ. Մարշալի կենտրոնի տնօրեն, գեներալ-լեյտենանտ Քիտ Դեյթոնի գլխավորած պատվիրակությունը այցելեց ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան:

ՀՀ ԶՈՒ  ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ «ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2017» ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆԸ

ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը` ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանի ղեկավարությամբ, օգոստոսի 29-ից ՌԴ «Աշուլուկ» զորավարժարանում մասնակցում է «Մարտական ընկերակցություն-2017» համատեղ զորավարժությանը:

ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱԶԴԱՐԱՐՎԵԼ Է ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՍԿԻԶԲԸ

Սեպտեմբերի 1-ին, ինչպես հանրապետության բոլոր կրթօջախներում, այնպես էլ ռազմաուսումնական հաստատություններում, մեկնարկել է նոր ուսումնական տարին:

ՀՆՉԵՑ ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳԸ. ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ ԿՐԹՕՋԱԽՆԵՐՈՒՄ

Սեպտեմբերի 1-ին Գորիսի թվով վեց՝ միջնակարգ և ավագ դպրոցներում դպրոցական հաստատություններում կազմակերպված և բարձր մակարդակով անցկացվեցին առաջին զանգի տոնական միջոցառումներ, որին մասնակցում էին մարզի և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, ծնողներ, բազմաթիվ հյուրեր, քաղաքացիներ:

ԼԱՎ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՄԻՇՏ ԶԻՆՎՈՐ Է

Գնդապետ ԱՐԹՈՒՐ ՄԻՆԱՍՅԱՆԸ հրետանային զորամասի հրամանատար է: Նա հայկական սպայական դպրոցի առաջին շրջանավարտներից է: Այսօր նրա եւ նրա սերնդակիցների շուրջ է ձեւավորվում նոր ժամանակների՝ 21-րդ դարի հայկական բանակը: