Նորություններ
Օգոստոսի 22-ից 25-ը անցկացվեցին ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական միջոցառումները:
Սպաներն իրենց հետագա ծառայության վայր մեկնելուց առաջ հնարավորություն ունեցան հանգստանալու, լիցքաթափվելու, հարազատների հետ միասին ներկա լինելու ճանաչողական, մշակութային իրադարձությունների: Մեր հասարակությունն էլ ևս մեկ անգամ համոզվեց, որ ավելի ու ավելի է արժևորվում հայ սպայի կերպարը, կարևորվում նրա դերակատարումը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ` նախարարությունում քաղաքացիական հատուկ ծառայության հետեւյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար
ՀՀ ԶՈՒ շահագործումից հանված և դուրս գրված ավտոմեքենաների, դրանց առանձին հանգույցների ու ագրեգատների վաճառքի կազմակերպման աճուրդային հանձնաժողովը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունում ՝ 2017 թ. սեպտեմբերի 14-ին, ժամը 11:00-ին
Օգոստոսի 28-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ, որը Հայաստան է ժամանել ընթացիկ տարվա աշնանը Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի վեհաժողովի ու ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի նախապատրաստման հարցերի քննարկման նպատակով:
Օգոստոսի 17-26-ը անցկացվեցին ՀՀ ԶՈՒ ֆուտզալի առաջնության Երևանյան փնջի մրցումները:
Առաջնությունն անցավ անզիջում պայքարի մթնոլորտում: 11 մասնակիցների թվում էր նաեւ ՊՆ կենտրոնական ապարատի հավաքական թիմը: Ի դեպ, մրցավարությունն իրականացնում էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարները:
Օգոստոսի 24-ին Շուշիում կայացավ ԵԿՄ ուխտագնացության գլխավոր միջոցառումը, որին, բացի ուխտագնացներից, ներկա էին ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, կառավարության և ԱԺ անդամներ, շրջվարչակազմերի ղեկավարներ: