Նորություններ
Հունիսի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը հունիսի 21-ից 23-ը Մինսկում կմասնակցի Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված աշխատանքային հանդիպմանը:
2017թ. ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով:
Հունիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է երիտասարդական մի շարք կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը պարտադիր ժամկետային զինծառայություն անցած անձանց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում առաջարկում է 2 ամիս տևողությամբ արագացված վերապատրաստման դասընթացներ, որոնց ավարտից հետո կտրվի ուսումը ՌՈՒՀ-ի 2-րդ կուրսից շարունակելու հնարավորություն:
2016 թվականի հունիսի 14-ին գնդապետ Ջալալ Հարությունյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով նշանակվեց պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված միավորման հրամանատար: Լավագույնի համարում ունեցող հրամանատարին մեկ տարվա ընթացքում այդպես էլ հնարավոր չեղավ հանդիպել աշխատասենյակում: