Նորություններ
Զինված ուժերի իրավական ապահովման հարցերի քննարկման աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով հունիսի 5-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության իրավական դեպարտամենտի տնօրենի գլխավորած աշխատանքային խումբը:
ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2017թ. աշխատանքային պլանի համաձայն` ԱՊՀ մասնակից պետությունների ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման հարցերով համակարգող կոմիտեի՝ հունիսի 6-ից 8-ի հերթական նիստին և ավիացիայի ղեկավար կազմի մեթոդական հավաքին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն են ժամանել ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի և ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները:
Հունիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի հարակից տարածքում բացված Պատանի երկրապահների ամառային ճամբար։
Հունիսի 1-ին, երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ձևավորված ավանդույթի համաձայն, ՀՀ ՊՆ վարչական համալիրում կազմակերպվել էր տոնական միջոցառում, որին մասնակցեցին զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների, ազատամարտիկների և զոհված զինծառայողների երեխաները:
Մայիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Էստոնիայի խորհրդարանի (Ռիիգիկոգուի) ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հանես Հանսոյին և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միհկելսոնին:
Նախագահ Սերժ Սարգսյանը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հանրապետության բարձրագույն ղեկավարության եւ հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել է Առաջին Հանրապետության տոնին նվիրված հանդիսություններին: