Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

«ԱԶԳ-ԲԱՆԱԿ-2017» ՀԱՄԱԺՈՂՈՎ

ՀՀ պաշտպանության նախարարությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ ապրիլի 20-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացնի «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողով` նվիրված ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին:

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

Ապրիլի 11-ից 14-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կենտրոնական ռազմական խորհրդի միջազգային ռազմական համագործակցության գրասենյակի պետ, դերծովակալ Գուան Յուֆեյի գլխավորած պատվիրակությունը:

ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ

ՀՀ պաշտպանության նախարարության և «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ «ՀայՏեք» կենտրոնում Softline Armenia ընկերությունը կազմակերպել էր կիբեռանվտանգության խնդիրների քննարկմանը նվիրված գիտաժողով:

ԵՌՕՐՅԱ ՀԱՎԱՔ

Սպառազինությունն ու ռազմական տեխնիկան ամառային շահագործման ռեժիմի նախապատրաստելու պլանի համաձայն գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հենքի վրա անցկացվեց եռօրյա հավաք:

ՍՊԱՅԱԿԱՆ ՆՈՐ ԹԱՂԱՄԱՍ ԱՐՑԱԽՈՒՄ

Ապրիլի 12-ին Արցախի Մարտունի քաղաքում շահագործման են հանձնվել սպայական ընտանիքների համար պետական միջոցներով կառուցված բազմաբնակարան երեք շենքեր:

ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԻ ՇԱՐՔ ԶՈՐԱՄԱՍԵՐ

Զինված ուժերի առջև դրված խնդիրներն առավել արդյունավետ կազմակերպելու, մարտական խնդիրները տեղում ուսումնասիրելու և անհրաժեշտ եզրահանգումներ կատարելու նպատակով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ մի շարք վարչությունների պետերի և բարձրաստիճան այլ զինվորականների ուղեկցությամբ շրջայց է կատարել 1-ին բանակային զորամիավորման զորամասերում:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԱՐՈԼԻՆ ԴՈՒՅԵԶԻՆ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար տիկին Կարոլին Դույեզին: