Նորություններ
Մութն արդեն ընկել է: Հյուսիսարեւելյան զորամասը տարրալուծվել է իրիկնային աղջամուղջի մեջ: Հրամանատարի աշխատասենյակից ամբողջ տեղանքն ափիդ մեջ է, մերձակայքում՝ ոչ մի բնակավայր, ոչ մի լույս, միայն` անտառ ու լեռ: Թեև ուշ ժամ է, զորամասում աշխատանքային եռուզեռ է:
Զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Միքայել Գաբրիելյանի ուղեկցությամբ շարժվում ենք դեպի այն հենակետը, որի ուղղությամբ 2016թ. դեկտեմբերի 29-ին թշնամու դիվերսիոն-հետախուզական խումբը ներթափանցման փորձ էր կատարել, եւ մենք, ցավոք սրտի, զոհեր էինք ունեցել: Փոխգնդապետը մտասեւեռ է ու տխուր: Հասկանում եմ՝ դիրքեր տանող ճանապարհը նրա մեջ ահավոր ծանր հիշողություն է արթնացնում: Հարձակման լուրն առնելուն պես արագ արձագանքման խումբը հենց այս ճանապարհով է փութացել դիրքապահներին օգնության…
Արտյոմ Մելքումյանը Արմավիրի Ծաղկալանջ գյուղից է: Ծանրամարտիկ է, սովորում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում: Ամիսներ առաջ է զորացրվել: Հիմա էլ, երբ սահմանին իրավիճակը լարվում է, Արտյոմի ուշքն ու միտքը իր զինվոր ընկերների ու եղբոր հետ է: Եղբայրը՝ Ալիկը, զինվորական է, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն է ավարտել, լեյտենանտի կոչում ստացել, այժմ էլ ծառայում է առաջնագծում:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է հավաք-խորհրդակցություն՝ նվիրված զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության 2016 թ. ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը:
Օրերս նշվեց 1-ին զորամիավորման ենթակա զորամասերից մեկի կազմավորման 24-րդ տարեդարձը: Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, ԲԿ վարչակազմի ներկայացուցիչներ, Գորիսի զինկոմ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը, Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, բազմաթիվ հյուրեր: