Նորություններ
…Գառնիկը Հովհաննիսյանների ավագ որդին է: Պատրաստակամ էր, նվիրված, անչափ անկեղծ, շուտ հուզվող: Բայց խռովքն ու հուզմունքն իր մեջ էր պահում: Հետո գնում էր բնության մեջ, մտովի զրուցում ծառերի, թռչունների, ամպերի, երկնքի հետ և խաղաղված վերադառնում:
Հայրենիքի պաշտպան, հերոս զինվոր, սպա, կամավոր արտահայտությունները, որ Արցախյան ազատամարտից տարիներ անց, հարաբերական խաղաղության տարիներին, երբեմն արտաբերել ենք նաեւ պաթոսի որոշակի չափաբաժնով, այսօր այլևս պարզ ու անհերքելի առօրյա իրողություններ են: Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը ձգվում ու ժամանակ առ ժամանակ ուղղակիորեն թակում է բոլորիս դռները, հուշելով. «Ես այստեղ եմ, չմոռանաք իմ մասին»:
Իմ առջև նստած խելացի, զուսպ շարժուձևով երիտասարդը Սերգեյն է, մեկը այն հայորդիներից, որն անցել է 44-օրյա պատերազմի բովով և վերադարձել տուն:
2019 թ. ավարտելով դպրոցը, Սերգեյն ընդունվել է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ՝ որպես մասնագիտություն ընտրելով մարզական լրագրությունը: Նույն թվականի ամռանն էլ մեկնել է ծառայության:
Հոկտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության երրորդ եռամսյակի հաշվետու ժողովը։
Հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնին:
Հոկտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2022 թ. անցած ամիսների ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները: