Նորություններ
Քարվաճառի բարձրաբերձ լեռների հետ իմ սիրտը կապված էր վաղուց: Այստեղ տեղի ունեցած հերոսական մարտերի մասին բազմիցս լսել էի, իսկ առաջին անգամ պատմական այս հողի վրա բախտ ունեցա կանգնելու, երբ եղբայրս էր զինվորական երդում ընդունում: Փոխվել են ժամանակները, այժմ հայոց բանակի պատվաբեր համազգեստը կրում եմ ես, եւ զինվորական երդում ընդունելու հերթն իմն է:
Շրջկենտրոնից պիտի զրահատանկային զորամաս հասնեմ: Վաղ առավոտ է` դեռ մութն ու լույսը կռիվ են տալիս: Շարունակ շուրջս եմ նայում` սպիտակ «ժիգուլին» ո՞ւր է: Հրամանատարի տեղակալը նախազգուշացրել էր` «հերոսների հետ եմ ճանապարհ գնալու»: Այսքանը, փակագծերը չէր բացել, ոչ էլ անուններ էր նշել:
Հակաօդային պաշտպանության մասնագետներ պատրաստող ուսումնական զորամասում երդման արարողություն է: Շարահրապարակում խրոխտ, ձիգ ու առնական կանգնած են զինվոր տղերքը: Հայաստանի տարբեր անկյուններից հարազատ-բարեկամ եկել են մասնակցելու հանդիսավոր միջոցառմանը: Ծնողները փորձում են գտնել հարազատ դեմքեր, ծանոթ աչքեր ու դիմագծեր, սակայն դժվարանում են. համազգեստ հագած տղաներն այնքան նման են իրար:
Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը աշխատանքային այցով եղել է ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում: Շրջայցին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ ու զինվորականներ:
Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում տեղի ունեցավ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասասենյակի անվանակոչության արարողություն: Դասասենյակն անվանվեց Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ, Գորիսի «Քոլատակ» կամավորական ջոկատի դասակի հրամանատար Վոլոդյա Ազատի Բաղդասարյանի անունով:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: