Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 11-ին առաջին ԲԶ հենքի վրա անցկացվեց զորամիավորման ենթակա զորամասերի սոցիալ-իրավական աշխատանքի գծով օգնական սպաների հավաք-խորհրդակցություն: Զորամիավորման ավագ սպա-իրավաբան, մայոր Տաճատ Էմինին դասընթացների ժամանակ ներկայացրեց ուսումնական տարվա ընթացքում զորամասերում իրականացված իրավական աշխատանքների արդյունքները՝ նշելով ոլորտում հայտնաբերված բացթողումները, ինչպես նաեւ դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑԵԼ Է «ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԽՄԲԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ

Կարևորելով գիտատեխնիկական, արտադրական, առևտրային և ֆինանսական ձևավորված կապերի պահպանումն ու դրանց զարգացման անհրաժեշտությունը, ինչպես նաև ղեկավարվելով ԱՊՀ շրջանակներում 1994 թվականի ապրիլի 15-ին ստորագրված արտադրական, կոմերցիոն, ֆինանսավարկային, ապահովագրական և խառը անդրազգային միավորումների ստեղծմանն ու զարգացմանն աջակցելու մասին միջկառավարական համաձայնագրի դրույթներով` Հայաստանի Հանրապետությունն ստորագրել է «Բելառուսի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» համաձայնագիրը:

ՌԱԶՄԱՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ

5-րդ բանակային զորամիավորման Վ. Սարգսյանի անվան զորամասի մի խումբ սպաների և Արարատի մարզի Նոր Ուղի գյուղի հիմնական դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ անցկացվեց «Ես ուզում եմ դառնալ սպա» նշանաբանով միջոցառում:

ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ

Նուբարաշեն վարչական շրջանի Սրբոց Նահատակաց եկեղեցում 5-րդ բանակային զորամիավորման ավագ գնդերեց Տեր Ենովք քահանա Եսայանի ձեռամբ կատարվեց Անդրանիկ Օզանյանի անվան զորամասի 14 զինծառայողների մկրտության կարգ:

«ՓԱԿՈՒՂՈՒՑ ԱՅՆ ԿՈՂՄ»

Կապան քաղաքի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի անձնակազմը՝ գեղարվեստական ղեկավար, վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանի գլխավորությամբ, 5-րդ բանակային զորամիավորման Անդրանիկ Օզանյանի և Վազգեն Սարգսյանի անվան զորամասերում ներկայացրեց Սամվել Խալաթյանի «Փակուղուց այն կողմ» բեմադրությունը:

ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՐԸ ՄԵՐ ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐՆ ԵՆ

Խրամուղով շարժվում ենք առաջ: Մեզ ուղեկցող սպան վստահ եւ միեւնույն ժամանակ շատ զգույշ է քայլում իրեն սնած եւ ուժ տված, տառապանք ու ցավ տեսած հողի վրայով: Համարձակ ու կորովի է քայլում, քանզի մայր հողի պահպանությունը իրեն ու իր զենքին է վստահված: Զգույշ, որովհետեւ հերոսական հազար շունչ ու ոգի ունի իր անհանգիստ խորքերում անթեղած:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆ ՈՒ ԱՌԱՋՆԱԳԾԻ ՁԳՈՂ ՈՒԺԸ

Մեր երկրի հյուսիսարեւելյան սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող զորամասերից մեկում եմ: Սահմանագոտու այս հատվածում հակառակորդի հետ մանր ու մեծ ընդհարումներն առօրյայի անբաժան մասն են… Այստեղ հերոսական են թե՛ թշնամու հարեւանությամբ ապրող գյուղերի բնակիչները եւ թե՛ նրանց խաղաղ կյանքն ապահովող զինվորականները: