Նորություններ
Դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամների միջազգային օրը, ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անցկացվել է մարզական մրցաշար։ Պաշտպանության նախարարության և «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված մրցաշարի ընթացքում զինվորական հաշմանդամները մրցել են շախմատի, շաշկիի, բասկետբոլի և սեղանի թենիսի մարզաձևերում: Մրցաշարի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց համար սպորտի միջոցով ինքնադրսեւորման հավասար հնարավորությունների եւ հասարակության մեջ ինտեգրվելու խթանումն էր:
Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին:
ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը մեկնաբանել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև նոյեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը:
Նոյեմբերի 30-ին Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական` 71-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 29-ին այցելել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիա, որտեղ հանդես է եղել դասախոսությամբ:
Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագոտում եմ՝ գնդապետ Սողոմոն Խաչատրյանի հրամանատարությամբ գործող զորամասում, որի անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում պատասխանատու և բարդ տեղամասում: Շրջում եմ զորամասում, հետևում ծառայական անցուդարձին: Ուշադրությանս կենտրոնում մեր զինվորներն են` խաղաղություն բերող, խաղաղություն պահող, խաղաղություն պարտադրող զինվորները: