Նորություններ
5-րդ բանակային զորամիավորման պատրաստության պլանի համաձայն` նոյեմբերի 16-ին անցկացվեց զորամիավորման ռազմական խորհրդի նիստ՝ ենթակա զորամասերի հրամանատարության մասնակցությամբ: Նիստի ընթացքում քննարկվեցին մարտական հերթապահության կազմակերպման և «հրամանատրում առաջադրանքի միջոցով» գործընթացի կատարելագործման ուղիները:
«Հոկտեմբերի 20-ին, ժամը 23:00-ից 23:30-ն ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և, կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր: Դիվերսիոն խմբին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել». նմանատիպ պաշտոնական հաղորդագրությունները կարդալիս փառք ենք տալիս սահմանը պահող տղաներին ու անցնում մեր առօրյա գործերին` թերեւս չպատկերացնելով, թե այս չոր փաստերի հետեւում ինչպիսի անձնուրաց ու հերոսական դիմադրության մի պատմություն է ամփոփված:
«Խոստում եմ տալիս դառնալ հայրենիքի անձնվեր պաշտպան, անմնացորդ նվիրվել ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետությանը, լինել Հայաստանի Հանրապետության օրինակելի քաղաքացի, զինված ուժերի հուսալի հենարան: Վարժարանի կոլեկտիվի կողմից ինձ տրված գիտելիքներն ու ֆիզիկական ունակությունները օգտագործել միայն ի նպաստ հայրենիքի պաշտպանության ու հզորացման, անառարկելիորեն ընդունել եւ առաջնորդվել վարժարանի կանոնադրությամբ, լինել ակտիվ, խիզախ եւ կարգապահ»:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման ծրագրի ներկայացման նպատակով անցկացվող հանրային քննարկումների շարքում նոյեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է մի շարք լրատվամիջոցների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:
Նոյեմբերի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել են հայ-հունական ռազմական համագործակցության ամենամյա բանակցությունները, որոնց մասնակցել է Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային հարաբերությունների վարչության պետ, բրիգադի գեներալ Միլտիադիս Գրիլլակիսի գլխավորած պատվիրակությունը: