Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

N զորամասում սեպտեմբերի 11-ին կազմակերպվել է մշակութաժամանցային միջոցառում։

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՐԼԻՆԳՏՈՆԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՆԹԵՈՆ

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վիրջինիա նահանգում գտնվող Արլինգտոն զինվորական պանթեոն: Պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել և ծաղկեպսակ դրել անհայտ զինվորի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՄՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սեպտեմբերի 8-ին, ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Վաշինգտոնում գտնվող Ազգային պաշտպանության համալսարան, որտեղ հանդիպում է ունեցել համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ Մայքլ Փլենի հետ։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել:

ՍՊԱ ԼԻՆԵԼԸ ՊԱՏԻՎ Է

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում օրերս տեղի ունեցավ ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների և ակադեմիական դասընթացների 2022 թ. շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։ Շրջանավարտներին հանձնեցին նրանց ավարտական փաստաթղթերը և սպայական դաշույնները։

ԷՋԵՐ ԱՐՑԱԽԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է: Ուրարտական ժամանակաշրջանում (Ք.ա. 9-6-րդ դդ.) Արցախը հայտնի էր Ուրտեխե-Ուրտեխինի անվամբ: Ստրաբոնի, Պլինիոս Ավագի, Կլավդիոս Պտղոմեոսի, Պլուտարքոսի, Դիոն Կասիոսի և այլ անտիկ հեղինակների աշխատություններում հիշատակումներ կան այն մասին, որ Արցախը հանդիսանում է Հայաստանի մաս: Դրա վառ վկայությունն է նաև Արցախում դեռևս պահպանված պատմամշակութային հարուստ ժառանգությունը, որը տարբեր ժամանակներում, նաև այսօր, ադրբեջանցիների կողմից հետևողականորեն կերպարանափոխվում կամ ոչնչացվում է:

ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՓԱՅԼԵՑԻՆ ԿԱԴԵՏՆԵՐԻ 3-ՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽԱՂԵՐՈՒՄ

Օգոստոսի 4-ից 12-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեցին Կադետների 3-րդ համաշխարհային խաղերը: Դրանց կազմակերպիչը՝ Միջազգային ռազմական մարզական խորհուրդը (CISM) 142 անդամ պետություններով, աշխարհի 2-րդ ամենամեծ մարզական կառույցն է (առաջինը միջազգային օլիմպիական կոմիտեն է): Այս կառույցի կարգախոսն է՝ «Ընկերություն սպորտի միջոցով», որի իրականացման լավագույն միջոցը խոշոր մարզական միջոցառումների անցկացումն է. տարբեր պետությունների զինվորականներ համախմբվում են մեկ միջոցառման շուրջ և իրենց ուժերը չափում ոչ թե պատերազմի դաշտում, այլ մարզական մրցահարթակներում: