Նորություններ
«Հրետանին պատերազմի աստվածն է». Արցախյան պատերազմի օրերին, չունենալով որևէ լուրջ ռեսուրս, մեր հրետանավորները հերոսական մարտեր մղեցին Լաչինի միջանցքի համար եւ իրենց հմուտ ու գրագետ գործելակերպով ապացուցեցին այս հանրահայտ աքսիոմի ճշմարտացիությունը: Նրանց սխրանքի շնորհիվ թշնամին ու միջազգային հանրությունը ստիպված եղան հաշվի նստել հայ մտքի ու բազկի ուժի հետ: Այսօր էլ՝ վկան ապրիլյան պատերազմը, հրթիռահրետանային զորքերը վճռորոշ դեր են կատարում ռազմաճակատի տարբեր հատվածներում՝ ձախողելով թշնամու բոլոր ծրագրերը:
Հոկտեմբերի 10-ին Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնի դահլիճում Երեւանի պետական օպերային թատրոնի նվագախմբի մասնակցությամբ տեղի ունեցավ համերգ, որի ընթացքում առաջին անգամ ունկնդիրների ուշադրությանը ներկայացվեց Վահան Արծրունու «Մաշտոց. սրբազան մարգարիտներ» շարքը՝ Մեսրոպ Մաշտոցի շարականների իր մեկնաբանությունը: Համերգի ընթացքում Արծրունու կատարմամբ հնչեցին ստեղծագործություններ կոմպոզիտորի «Կոմիտաս. տասը հայտնություն» շարքից. երգեր՝ գրված Կոմիտաս վարդապետի բանաստեղծությունների հիման վրա:
Համաձայն մարտական պատրաստության պլանի՝ հոկտեմբերի 17-ին 4-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկը բերվեց մարտական պատրաստականության «ԼՐԻՎ» աստիճանի, որի նպատակն էր ռազմերթի կատարումը և կենտրոնացման շրջանի զբաղեցումը, այնուհետև պաշտպանական մարտի նախապատրաստումն ու վարումը, ապա անցումը հարձակման հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում: Մինչ այդ, զորավարժության ղեկավար, բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը տվեց միջոցառման կազմակերպման և անվտանգ իրականացման ընդհանուր ցուցումներ:
Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասում ամփոփվեցին տասնօրյա հրամանատարաշտաբային հավաքների առաջին շաբաթվա աշխատանքների արդյունքները:
Հոկտեմբերի 22-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հերթական անգամ երևանաբնակ շուրջ 40 ժամկետային զինծառայողների ծնողներ հնարավորություն ունեցան այցելելու գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասեր՝ տեսակցելու իրենց ծառայող զավակներին:
Հայկական երկու հանրապետությունների ռազմական փոխհամագործակցության, փորձի փոխանակման և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում հոկտեմբերի 21-ից 22-ը՝ աշխատանքային այցով ՊԲ են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը և ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը: