Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

«ARMHITEC-2016»՝ ԱՌԱՋԱԴԵՄ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՀԱՐԹԱԿ

«Yerevanexpo» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 13-ից 15-ը անցկացվեց սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» միջազգային առաջին ցուցահանդեսը: Ցուցահանդեսի նպատակն էր ներկայացնել Հայաստանի Հանրապետության և այլ երկրների նորագույն ռազմական տեխնիկան, ռազմաարդյունաբերության նորարարական մշակումները: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀԱՊԿ նախագահ Նիկոլայ Բորդյուժան, բարձրաստիճան զինվորականներ, պաշտոնատար անձինք, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչներ:

ԳՆԴԱՅԻՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԶՈՒ պատրաստության պլանի համաձայն՝ հոկտեմբերի 10-ից 14-ը գնդապետ Կ. Սերոբյանի հրամանատարությամբ գործող զորամասում անցկացվեց գնդային մարտավարական զորավարժություն:

ՄԵՐ ԶՈՐՔԵՐԻ ՀՐԹԻՌԱՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՎԱՀԱՆԸ

Հրթիռահրետանային զորքեր… Ի զուր չէ, որ հրետանին անվանում են «պատերազմի աստված». այն այսօր մեր զորքի կրակային խոցման ամենագլխավոր միջոցն ու ուժն է: Հայկական զինված ուժերի հրթիռահրետանային զորքերը, ինչպես և մեր մյուս զորատեսակները, ծնվել և թրծվել են Արցախյան պատերազմի բոցերում: Սրանով էլ պայմանավորված է նրանց կենսունակությունն ու բարձր մարտական ոգին: Ռազմի դաշտում ամենաօրհասական պահերին հրետանին ասել է իր հատու խոսքը՝ մեր օգտին շրջելով պատերազմական գործողությունների ընթացքը, ինչպես առանձին ճակատներում, այնպես և ողջ մարտական գործողությունների դաշտում:

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՈՒՂԻՆԵՐԸ

Հոկտեմբեր 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանի և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Ալեքսեյ Եսկովի հանդիպումը, որը կազմակերպվել էր «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև կազմակերպված հանգստի և առողջարանային բուժման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի նախագծի ստորագրման նախապատրաստման շրջանակներում:

ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՆԴԻՊՈՒՄ ԻԻՀ ՊՆ և ԶՈՒ ԱՋԱԿՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՀԵՏ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Նասրոլլահ Քալանթարիի գլխավորած պատվիրակությանն ու ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՊԱՆԵՐԻ ՏԱՍՆՕՐՅԱ ՀԱՎԱՔՆԵՐ

Առաջին զորամիավորման ենթակա զորամասերից մեկում հոկտեմբերի 17-ից 26-ը մեկնարկել են (ռազմական հաստատություններ ավարտած և ենթակա զորամասերում ծառայության նշանակված երիտասարդ սպաների պլանային հրամանատարական հավաքները) 2-րդ մոտոհրաձգային գնդի բազայի վրա:

ՍՏԵՂԾՎԵԼ Է ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, բարձրաստիճան զինվորականներ և հյուրեր: