Նորություններ
Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի շրջանակներում հոկտեմբերի 13-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Դմիտրի Շուգաևի հետ:
«Երևանէքսպո» ցուցահանդեսային համալիրում բացվեց սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը: Հոկտեմբերի 13-ից 15-ը անցկացվող ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանի Հանրապետության և այլ երկրների նորագույն ռազմական տեխնիկան, ռազմարդյունաբերության նորարարական մշակումները:
Համաձայն մարտական պատրաստության պլանի՝ ս/թ հոկտեմբերի 3-ից կազմակերպվեց 4-րդ բանակային զորամիավորումում հետագա ծառայության նշանակված երիտասարդ սպաների հավաք:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հոկտեմբերի 13-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի փոխնախագահ Օլեգ Բոչկարյովի հետ, որը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայՏեք» առաջին միջազգային ցուցահանդեսին:
Հոկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ, ով Հայաստան է ժամանել հոկտեմբերի 14-ին կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների Հավաքական անվտանգության խորհրդի և ՀԱՊԿ կանոնադրային մարմինների նիստերին մասնակցելու նպատակով:
Հոկտեմբերի 8-ին իրենց մասնագիտական տոնն են նշում հայ տանկիստները, իսկ 10-ին՝ ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական զորքերը։ Ազգային բանակի բոլոր տոներն սպասված են ե՛ւ հայ զինվորի համար, ե՛ւ գեներալի։
Հոկտեմբերի 8-ին` Տանկիստի օրը, գնդապետ Գ. Խաչատուրովի հրամանատարությամբ գործող զորամիավորման տանկային ստորաբաժանումներից մեկում անցկացվեց մարտական պատրաստության, զինվորական կարգապահության և զորքերի ծառայության սեպտեմբեր ամսվա արդյունքների ամփոփումը, որին ներկա էին ԲԶ հրամանատարի տեղակալ, գնդապետ Արսեն Ալավերդյանը, զորամասի հրամանատարական կազմը փոխգնդապետ Արմեն Մաթևոսյանի գլխավորությամբ, Հաղարծին վանքի վանահայր Արիստակես վարդապետ Այվազյանը, զորամասի շարքային և սպայական անձնակազմը: