Նորություններ
Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2016թ. ծրագրի համաձայն` օգոստոսի 17-ին մեկնարկել է Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն:
Օգոստոսի 16-ին տեղի է ունեցել «Փոխգործակցություն 2016» զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը: Բարձրացվել են մասնակից պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի դրոշները: Բացման արարողության ընթացքում արձանագրվել է, որ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը տարեցտարի առավել ներդաշնակ և փոխհամաձայնեցված են իրականացնում առաջադրված խնդիրները:
Երևանում անցկացված ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակում օգոստոսի 16-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի աշխատանքային հանդիպումը:
Օրերս ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է ՀՀ հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է երկրորդ բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասի սոցիալ-կենցաղային պայմաններին, զինծառայության կազմակերպման ընթացքին: Նախարարին ուղեկցել է հանրապետության տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներից կազմված «դեսանտական խումբը»:
Ապրիլյան պատերազմին հաջորդող կադրային փոփոխությունները ԼՂՀ պաշտպանության բանակում միտված էին ղեկավարման համակարգը կատարելագործելուն:
Մայիսի 2-ին պաշտպանության բանակի հրամանատարի հրամանով փոխգնդապետ Արամ Հայիրյանը նշանակվեց հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված պաշտպանական շրջանի հրամանատար: Ի դեպ, առաջնագծի սպայական ավանում բնակություն է հաստատել նաեւ հրամանատարի ընտանիքը` կինը եւ դուստրը:
Հարձակումը միանգամից սկսվեց: Հետո իմացանք, որ թշնամու դիվերսիոն խումբը ճեղքել է առաջնագիծն ու թափանցել թիկունք: Լուսաբացին սկսեցին գումարտակի վրա կրակել, ու հրետանու դասակը հակառակորդին լռեցնելու հրաման ստացավ: Այնպես ստացվեց, որ ես պիտի փոխարինեի հրետանու դիտարկողին: Տղաներին ասացի, որ մտնեն բլինդաժ, իսկ ես մնացի դիտակետում: