Նորություններ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել քաղաքացիական հողափոր մեքենայի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 6-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ` չի համապատասխանում իրականությանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 6-ին հերթական ապատեղեկատվությունն է տարածել, պնդելով, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 5-ին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում, նախնական տվյալներով` հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը (ծնված 2002թ.):
Սեպտեմբերի 5-ին կայացել է միջազգային համաբանակային խաղերի շրջանակում պատվավոր տեղեր գրաված զինծառայողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչներ, զորամասի հրամանատարական կազմը, զինծառայողներ և հյուրեր։
ՀԱՊԿ անդամ պետությունների Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի որոշումներով հաստատված ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների և ուժերի ու միջոցների կազմավորումների համատեղ պատրաստության 2022թ. պլանի համաձայն` սեպտեմբերի 2-ին Մոսկվայում, ՀԱՊԿ Միացյալ շտաբում, անցկացվել է ռազմագիտական համաժողով՝ «Տեղեկատվական անվտանգության ապահովումը ռազմական ոլորտում» թեմայով։