Նորություններ
ՀՀ ԶՈւ Վանաձորի կայազորային զինվորական հոսպիտալի գործառույթներից է 3-րդ բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի զինծառայողներին և զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին բարձրակարգ բուժօգնության ապահովումը:
ՀՀ ԶՈՒ 25 զինծառայողներից բաղկացած «Փյունիկ» խորհրդանշական անունը կրող դասակը ԱՄՆ Կանզաս նահանգում կմասնակցի սերժանտական վերապատրաստության դասընթացին:
ՀՀ պաշտպանության նախարարությունը Երևանի կայազորի զորամասերից մեկում պայմանագրային հիմունքներով ծառայության է հրավիրում արական սեռի մինչև 40 տարեկան պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած քաղաքացիների։
ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են ՀՀ զինված ուժերի 2016 թվականի պատրաստության պլանի համաձայն անցկացված հավաքի արդյունքները:
Մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում օգոստոսի 1-ին «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոնի» «Անհատական մրցավազքի» երկրորդ փուլին Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Նիկարագուայի, Անգոլայի և Քուվեյթի զինված ուժերի տանկային անձնակազմերի հետ միասին մասնակցել է ՀՀ զինված ուժերի տանկային երկրորդ անձնակազմը:
Հուլիսի 18-ից 21-ը և 26-ին գնդապետ Հ. Թևոսյանի հրամանատարությամբ գործող զորամասում անցկացվել են ցուցադրական զորավարժություններ, որոնց ներկա են եղել ԼՂՀ ՊԲ մյուս զորամասերի հրամանատարական կազմի ներկայացուցիչները: Զորամասի պատրաստվածությունը գնահատվել է «լավ»:
Սահմանամերձ այս զորամասը 2015 թվականի արդյունքներով ԶՈՒ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի մեջ գրավել է երկրորդ պատվավոր տեղը, եւ զորամասի հրամանատարությունը լի է վճռականությամբ մարտական հերթապահություն կատարող զորամասերի մեջ դառնալու լավագույնը:
Շրջեցինք զորամասի պահպանությանը վստահված սահմանի հենակետերում եւ մեր աչքով տեսանք կատարված հսկայածավալ ամրաշինական աշխատանքները, կատարելագործված ինժեներական կառույցները: