Նորություններ
Մայոր Լեռնիկ Մարգարյանը՝ մեր ընկերը, 23 տարի ծառայել է զինված ուժերում, եղել է զորամասի շտաբի պետի տեղակալ: Զորացրվեց, բայց նրա տեղը շարքում դատարկ չմնաց: Բանակ զորակոչվեց որդին՝ Արմանը: Հայ տղամարդու համար չկա ավելի մեծ երջանկություն, քան արու զավակին զինվորացած տեսնելը: Վեց ամիս առաջ մեր ընկերն այդ բերկրանքը երկրորդ անգամ ապրեց: Մենք նրան աչքալուսանք էինք տալիս, իսկ նա հպարտանում էր, որ Արմանը թեեւ պիտանի էր ոչ շարային ծառայության, բայց ընդդիմացավ. «Ուզում եմ ծառայել դիրքերում»:
Փոխգնդապետ Մուշեղ Սահակյանն ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, ինքնակամ ծառայության է անցել ԼՂՀ զորամասերից մեկում: Ծառայել է տարբեր զորամիավորումների ենթակա ստորաբաժանումներում: Զբաղեցրել է դիվիզիոնի շտաբի պետի, այնուհետեւ՝ հրամանատարի պաշտոնը: Այժմ ՀՀ հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի հրետանու պետն է:
Առանձին խաղաղապահ ինժեներասակրավորային զորամասի հերթապահը վաշտի հրամանատար, կապիտան Լեոնիդ Հովհաննիսյանն է: Նրան ներկայացնելիս զորամասի շտաբի պետն ասում է. «Եթե սակրավորները հայտնաբերած ականները հաշվելու սովորություն ունենային՝ Լեոնիդը առաջամարտիկ կլիներ»: Կապիտանը հումանիտար ականազերծման աշխատանքներ է իրականացրել Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների գրեթե բոլոր տարածքներում, որտեղ ռազմական գործողություններ են ընթացել 90-ականներին:
Հուլիսի 30-ին գնդապետ Ալեքսանդր Պետրոսյանի հրամանատարությամբ գործող ուսումնական զորամասում զինվորական երդման հանդիսավոր արարողություն էր: Դժվարանում եմ հիշել՝ որերորդը: Մի բան հաստատ է՝ այս զորամասը մեր բանակի համար հրետանու կրտսեր հրամանատարների պատրաստման իսկական դարբնոց է, որի կուրսանտները հրետանավորի պատիվը միշտ էլ բարձր են պահել, ինչի առհավատչյան ապրիլյան քառօրյա պատերազմն էր:
Հուլիսի 25-ից 29-ը հերթական այցով Երևանում էր ԱՄՆ խորհրդատվական թիմը: Այցի նպատակն էր խորհրդատվություն տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրագործման հարցերում: