Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՀ ԶՈՒ ԱՎԻԱՑԻՈՆ ԷՍԿԱԴՐԻԼԻԱՅՈՒՄ ԹՌԻՉՔՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ՕԴԱՉՈՒ-ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԸ

ՀՀ ԶՈւ ավիացիայի վարչության ենթակա ուսումնական ավիացիոն էսկադրիլիայում հուլիսի 26-27-ին իրականացվել են ուսումնամարզական թռիչքներ, որոնց մասնակցել են ուսումնական էսկադրիլիայի օդաչու-հրահանգիչները և հրամանատարական կազմը:

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ «ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում հուլիսի 27-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է «Ռազմական պատմություն» խորագիրը կրող ամառային դպրոցի մի քանի տասնյակ ունկնդիրների հետ: Պաշտպանության նախարարը ունկնդիրների համար դասախոսություն է կարդացել՝ նվիրված հայկական բանակի կազմավորմանն ու Արցախյան ազատամարտի ռազմական գործողությունների առանձնահատկություններին: Սեյրան Օհանյանը համոզմունք է հայտնել, որ նման հանդիպումները կդառնան ավանդական և կնպաստեն ռազմական պատմության ուսումնասիրմանն ու գիտական ընթացք տալուն:

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱԿ-Ի ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԸ

Հուլիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին:

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ԳՈՐԾԻՉ ԵՂԻԿ ՃԵՐԵՃՅԱՆԻՆ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 26-ին ընդունել է լիբանանահայ հասարակական գործիչ, գրող, պատմաբան Եղիկ Ճերեճյանին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման տարբեր ծրագրերի իրականացման հնարավորությունները, կարևորել են Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ազգային համախմբման, երիտասարդության շրջանում հայրենասիրության սերմանման, բանակ-հասարակություն կապերի ամրապնդման ուղղությամբ ջանքերի կենտրոնացումը:

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՖԻՆԱՆՍԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈԼՈՐՏԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հուլիսի 26-ին կայացել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված ֆինանսաբյուջետային խնդիրների քննարկմանը:

ՄԵՆՔ ՁԵԶ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ

ՀՀ ՊՆ եւ արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 209 շրջանավարտներ րոպեներ անց կստանան սպայական վկայականներն ու կպարգևատրվեն անվանական դաշույններով: Նորավարտ սպաների, ինչպես նաեւ հայրենական ակադեմիայի շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառմանը ներկա են ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավար կազմը՝ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ՝ քաղաքացիական բուհերի ռեկտորներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներ, բարձրաստիճան այլ հյուրեր, շրջանավարտների ծնողներ ու հարազատներ:

ԽԵԼԱՑԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ` ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աշխարհում թերեւս դժվար գտնվի մի պետություն, որտեղ չեն կիրառվել ինքնաշեն պայթուցիկ սարքեր (IED): Ինքնաշեն պայթուցիկ սարքերը, կարելի է ասել, վաղուց արդեն ահաբեկիչների սիրելի զենքն են: Ինչպե՞ս հայտնաբերել եւ վնասազերծել այդ մահաբեր սարքերը: