Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՌԱՋՆԱԳԻԾ ԵՆ ՄԵԿՆՈՒՄ ԱՂՋԻԿՆԵՐԸ

Վիճակահանություն է: Մի քանի րոպեից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի այս տարվա շրջանավարտները կընտրեն հետագա ծառայության վայրը: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը աղջիկ կուրսանտներին հնարավորություն է ընձեռում ծառայելու քաղաքում տեղակայված զորամասերում: Մարինե Եզեկյանն ու Ծաղիկ Մխիթարյանը ոտքի են կանգնում:

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման հրամանատարական կազմին է ներկայացվել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Գրիգորի Խաչատուրովը:

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ԲԱԶՄԱԶԳ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԲՈՒԺԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ

Հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պարգևատրվել են մարտի 29-ից ապրիլի 22-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում անցկացված «Միաձուլված սուր 2016» բազմազգ զորավարժությանը աչքի ընկած բժիշկները, բուժքույրերը և բուժակները։

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԵԾ ՆԵՐՈՒԺԸ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 22-ին հանդիպել է «Դեպի Հայք» հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստան ժամանած մի քանի տասնյակ սփյուռքահայ երիտասարդների:

ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ ՄԻՆՉ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԵԼԸ ԿԼՐԱՑՆԵՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ

ՀՀ պաշտպանության նախարարության, «Օգնություն և իրավունք» հասարակական կազմակերպության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի զինվորական կոմիսարիատում զորակոչիկները լրացրել են «Անձնային հարցարան» հոգեբանական հարցաշարը: Այս նորամուծությունն իրականացվում է Հայաստանի և Ավստրիայի զինված ուժերի փոխգործակցության շրջանակում: Հոգեբանական հարցաշարը լրացնելու են հանրապետության բոլոր զինկոմիսարիատներում:

ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիսի 22-ին շրջանավարտների ծառայության վայրերի ընտրության վիճակահանություն է տեղի ունեցել ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում: Ծառայության վայրերի ընտրության վիճակահանությանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ԱՄՆ ՍԵՆԱՏԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի աշխատակազմի պատվիրակությունը հուլիսի 21-ին այցելել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորումում և տեղում հանդիպել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի, բանակային զորամիավորման հրամանատարության հետ: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլսը: