Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստան էր ժամանել ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Դրոժժովի գլխավորած պատվիրակությունը:

«ՀԱՅ ՏԵՔ» ԿԵՆՏՐՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ «ԿԱՍՊԵՐՍԿԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ՀԵՏ

Հուլիսի 21-ին §Հայ Տեք» կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամները հանդիպել են միջազգային խոշոր հակավիրուսային §Կասպերսկի լաբորատորիա» ընկերության հիմնադիր տնօրեն Եվգենի Կասպերսկու գլխավորած պատվիրակության հետ:

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՐՏԵՐԿՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆԵՐԻ ԵՎ Վ.ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպել է օտարերկրյա պետությունների ռազմական ակադեմիաների և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային դասընթացների շրջանավարտներին:

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀՀ ԶՈՒ 1-ԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՀՀ ԶՈւ 1-ին բանակային զորամիավորումում ամփոփվել են 2016թ. ուսումնական տարվա երկրորդ եռամսյակի արդյունքները: Քննության են առնվել դաշտային ելքով մարտական պատրաստության և պատրաստականության, թիկունքային աշխատանքների, զինվորական կարգապահության ամրապնդման և զորքերի ծառայության կազմակերպման հարցեր:

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 20-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՊՆ ՌՈ վարչությունում, որի ընթացքում ռազմական ոստիկանության ղեկավար կազմի հետ ամփոփվել են 2016 թ. առաջին կիսամյակում ՌՈ համակարգի կատարած աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

ՀԱՅ ՏԱՆԿԻՍՏՆԵՐԸ ՄԵԿՆԵԼ ԵՆ ՄՈՍԿՎԱ՝ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐ-2016» ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

Հուլիսի 21-ին ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները՝ ՀՀ ՊՆ բարձրագույն սպայական խորհրդի անդամ, «Տանկային բիաթլոնի ֆեդերացիայի» հայկական մասնաճյուղի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի ղեկավարությամբ, մեկնել են Մոսկվա՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնությունում եւ Ղազախստանի Հանրապետությունում «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում անցկացվելիք «Տանկային բիաթլոն», «Զորային հետախուզության գերազանցիկներ» և «Դիպուկահարների սահմանագիծ» մրցումներին:

Վ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիսի 20-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը մասնակցել է 2016 թ. շրջանավարտների համար ծառայության վայրերի ընտրության վիճակահանությանը: