Նորություններ
Վերջին պատերազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական կողմը մեղադրանք հնչեցրեց մեր հասցեին, թե, իբր, հայկական կողմը միջազգային կոնվենցիաներով արգելված քիմիական միջոց՝ սպիտակ ֆոսֆոր է կիրառել: Մինչդեռ սպիտակ ֆոսֆորը չեն օգտագործում բաց դաշտում, ինչը զենքի անիմաստ վատնում կլիներ: Այն հրկիզող քիմիական զենք է և սովորաբար օգտագործվում է քաղաքներում կամ տեխնիկայի կուտակումները շարքից հանելու նպատակով, իսկ թշնամին բաց դաշտում էր «հայտնաբերել» այն:
Հարավարեւելյան ուղղություն: Ապրիլի երկուսի առավոտ: Հակառակորդի ՄԻ-24G ուղղաթիռը գրոհում է հենակետը: Նարեկ Մալխասյանը հակատանկային նռնականետով խոցում է մոտ 30 մետր բարձրության վրա հայտնված օդային թիրախը` հողին հավասարեցնելով հակառակորդի հավակնությունները: Այդ դրվագը դիրքապահ տղաների կյանքը, ծառայությունը բաժանել է «առաջ»-ի եւ «հետո»-ի: Փոխվել է նաեւ հենակետի անվանումը. այժմ առաջնագծում այն հայտնի է որպես «Ուղղաթիռի դիրք»:
Այսօր մայիսի 21-ն է: Երկու օրից` մայիսի 23-ին, քառօրյա պատերազմի ժամանակ հակառակորդի 3 տանկերը խոցելու համար «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված գյումրեցի զինվոր Ռաֆայել Հովհաննիսյանը կտոնի իր ծննդյան 20-ամյա տարեդարձը:
Մայիսի 24-ի լույս 25-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել: Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են ադրբեջանական կողմից արձակված տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների հատուկենտ կրակոցներ:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա է եղել ՀՀ ԶՈՒ առաջին բանակային զորամիավորումում անցկացված ուժեղացված գնդային մարտավարական զորավարժությանը: Զորավարժության սցենարով նախատեսված ուսումնամարտական գործողություններում ներգրավված ստորաբաժանումները առաջադրված խնդիրներն իրականացրել են մարտականին առավելագույնս մոտ իրադրության պայմաններում:
Մայիսի 19-ից 21-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայական հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլը: