Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

«ԱՐԵՎԵԼՔ-2022» ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

ՌԴ hեռավորարևելյան զորավարժարաններից մեկում կայացել է «Արևելք-2022» միջազգային լայնածավալ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը։

«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԿՌԻՎԸ ՍՈՒՐԲ ԳՈՐԾ Է»

Ժամկետային զինծառայող Կարապետ Անտոնյանը բացառիկ սխրագործությունների համար Արցախյան վերջին պատերազմի ամենաթեժ օրերին պարգևատրվեց «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և ստացավ սպայի կոչում: ՀՀ նախագահը Կարապետ Անտոնյանին արդեն հետմահու շնորհեց նաև «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան:

ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Սեպտեմբերի 1-ին N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական պարապմունքներ։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ ԱՅՑ ԴՊՐՈՑՆԵՐ

Արդեն ավանդույթ է դարձել սեպտեմբերի 1-ին բարձրաստիճան զինվորականների այցը դպրոցներ: Գիտելիքի օրվա կապակցությամբ դպրոցներում կազմակերպված հանդիսավոր միջոցառումներին մասնակցել են N զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ս. Գրիգորյանը և զորամասերի զինծառայողները:

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԵՐԲԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ

Օգոստոսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին:

ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ ԷԴՎԱՐԴ ԱՍՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ՓՈԽԴԵՍՊԱՆԻՆ

Օգոստոսի 31-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ժամանակավոր հավատարմատար, փոխդեսպան Չիփ Լեյթինենին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսին։

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Օգոստոսի 30-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսա­րանում մեկնարկել է 2022-2023 թթ. ուսումնական տարվա «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտությամբ մագիստրոսական կրթական ծրագիրը։