Նորություններ
Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական ապատեղեկատվությունն են տարածել այն մասին, թե, իբր, հայկական ԶՈՒ-ին պատկանող անօդաչու սարք են խոցել: Նրանց տարածած տեսանյութում հստակ երևում է, որ ԱԹՍ-ը «Orbiter 2» մակնիշի է:
Այսօր ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդը հյուսիսարևելյան ուղղությամբ կորցրել է 3 տանկ, իսկ հարավարևելյան ուղղությամբ՝ 2 տանկ:
Սահմանային բախումներով պայմանավորված՝ սոցկայքերում և լրատվական դաշտում մեծացել են հակառակորդի կողմից տարածվող ապատեղեկատվությունը, կեղծ լրատվության կիջոցով խուճապ ստեղծելուն միտված քայլերը: Այդ նպատակով տեղեկատվական անվտանգության հայ մասնագետները խորհուրդ են տալիս առավելագույնս զգոն լինել տեղեկատվության տարածման հարցում:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ռազմական բախումները: Առավել թեժ մարտեր են ընթանում արդեն ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով:
ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն` Լևոնարխ բնակավայրի մատույցներում ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ, որը թողնելով դիակներ` նահանջել է:
Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների՝ ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 «Գրադ» կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։