Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ Ե՛Վ ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆ, Ե՛Վ ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ

«Հայ զինվորի» հատուկ թղթակից Գայանե Պողոսյանի զրույցը ԼՂՀ ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ հետ

ՀՀ ԶՈՒ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

ՀՀ զինված ուժերի բարեփոխումների, զարգացման ծրագրերի շրջանակներում 2008թ. հաստատվեց և գործողության մեջ դրվեց ՀՀ զինված ուժերում պայմանագրային (արհեստավարժ) սերժանտական զինվորական ծառայության կանոնակարգը: Այն սահմանում է տվյալ ծառայության կազմակերպման և անցկացման կարգը:

«ԻՄ ՂԵԿԱՎԱՐԱԾ ԿԱՌՈՒՅՑՈՒՄ ԶԻՆՎՈՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՐՈՊԵՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՎԱԾ Է»

Բանակում յուրաքանչյուր դրական տեղաշարժ տարիների տքնաջան աշխատանքի արդյունք է, սպայի հավաքական նկարագրի կատարելագործումը` նույնպես: Ես մեր ամենամեծ ձեռքբերումը համարում եմ սպա-զինվոր փոխհարաբերությունների նոր որակը, երբ զինվորը հարգում է հրամանատարին, ոչ թե վախենում նրանից, իսկ սպան «կառավարում է» զինվորին ոչ թե մահակով, այլ իր հանդեպ հավատ ու վստահություն ներշնչելով:

ՀԵՐՈՍ ՄԱՅՐԵՐԻՑ՝ ՀԵՐՈՍ ՈՐԴԻՆԵՐ

Մարտի 4-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ Կանանց միջազգային տոնին նվիրված միջոցառում: Այն սկսվեց ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պատրաստած պայմանագրային զինծառայողների կանանց նվիրված «Սպասիր, եւ ես կգամ» վավերագրական տեսաֆիլմի ցուցադրումով:

ԲԱՔՈՒՆ ԿՐԿԻՆ ՇԱՆՏԱԺԻ Է ԴԻՄՈՒՄ

Հայաստանին Ռուսաստանի ցուցաբերած ռազմաարդյունաբերական վերջին աջակցությունը լրջորեն անհանգստացրել է ադրբեջանական վերնախավին: Ցանկանալով վրեժ լուծել Մոսկվայից՝ Բաքվում մտադիր են օգտագործել գերտերությունների հարաբերություններում առկա, այսպես կոչված, «ստորջրյա խութերը». ադրբեջանական վերնախավը պատրաստվում է Կասպից ծովի ավազան հրավիրել ամերիկյան զինվորականներին, ինչով փաստացի յուրօրինակ մարտահրավեր է նետում ոչ միայն Ռուսաստանին, այլև Իրանին:

ԹՈՒՐՔԱԿԱՆ  ԶՈՒ ԹՎԱՔԱՆԱԿԸ ՆՎԱԶԵԼ Է

2016 թվականի առաջին երկու ամիսներին Թուրքիայի Զինված ուժերի ընդհանուր թվաքանակը նվազել է 4 տոկոսով: Կադրային կրճատումների և զորացրումների, ինչպես նաև թերի զորակոչի մեծ մասը տեղի է ունեցել ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում:

ՆԱՏՕ-ՈՒՄ ԳՈՀ ԵՆ ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՑ

ՆԱՏՕ-ի ղեկավարությունը բավարարված է Հայաստանի հետ համագործակցության մակարդակով: Այս մասին մարտի 3-ին, «Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններ, հեռանկարներ, մարտահրավերներ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի Հարավային Կովկասի բաժնի պատասխանատու Շտեֆեն Էլգերսմանը: