Նորություններ
Պանթյուրքիզմը մնում է Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքական գծի քաղաքական-գաղափարական հիմքը: Երկրում կան ավելի քան 20 ոչ կառավարական կամ կառավարությանը կից կազմակերպություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի զբաղված են Անկարային բարեկամ կամ նրա հովանավորության տակ գտնվող պետությունների գոտու ստեղծման քարոզով:
Եկեղեցական և ժողովրդական ավանդություն է, որ Քրիստոսի Ծննդյան Սուրբ և կենարար պատարագի ավարտին կատարվող Ջրօրհնյաց արարողությանը կիրառված խաչը պահվի Ջրօրհնյաց խաչի քավորի տանը մինչև բուն Բարեկենդան:
Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի ներկայությունը մեր երկու պետությունների միջեւ երկարաժամկետ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների քաղաքական կամքի արտացոլումն է: Ռուսական ռազմական ներկայության դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում դժվար է գերագնահատել:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զինված ուժերի անձնակազմին է հղել իր հերթական՝ 2016թ. տարեմուտի ուղերձը: Առաջին հայացքից այն պարզապես ամփոփում է անցած տարի զինված ուժերում կատարված աշխատանքները և նախանշում է այս տարվա հիմնական անելիքների ուղղությունները:
Հունվարի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց հայրենասիրական դաստիարակության բնագավառում 2015թ. կատարված աշխատանքների արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն: Խորհրդակցությանը մասնակցում էին գերատեսչությունների ղեկավարներ, բարձրաստիճան զինվորականներ, ոստիկանության եւ տարածքային կառավարման մարմինների, ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. պահեստի գեներալ-մայոր: Մարդ, որ 12 տարի ղեկավարել է ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերն ու հրետանու վարչությունը: Մարդ, որ գիտի և իր աչքով է տեսել` ինչպես ստեղծվեց բանակը, ինչպես կայացավ, ինչպես դարձավ պատմական փաստ: