Ուշադրության կենտրոնում
Հայոց հողում զորակոչը շարունակվում է: Կենտրոնական հավաքակայանի առջև ծառայության մեկնող տղաների հարազատ-բարեկամներն են, որ անհամբեր, հուզված ու սրտատրոփ սպասում են, թե երբ իրենց ներս կկանչեն, որ ծնողների համար նախատեսված սպասասրահում տեսակապով հետեւեն որդիների ծառայավայրի ընտրությանը, հետո ամուր-ամուր փարվեն արդեն զինվոր դարձած որդիներին:
Օրեր առաջ ես մի հոդված կարդացի՝ «Բարեգործ ու օրինակելի զինվորը» վերնագրով, որը պատմում էր, թե ինչպես է ժամկետային զինծառայող Արթուր Համբարձումյանը իր համախոհների՝ զինակից ընկերների հետ օգնում հաշմանդամներին, ամանորյա նվերներ բաժանում մանկապարտեզի սաներին, միևնույն ժամանակ հերոսաբար ու նվիրումով պաշտպանում հայրենիքի սահմանի իրեն վստահված հատվածը:
Տեղացած առատ ձյունը չխանգարեց, որ Քաշաթաղի շրջանի հարավային ու հյուսիսային թևերի ամենահեռավոր համայնքներից՝ Կովսականից, Լեռնահովիտից և այլ բնակավայրերից զորակոչիկները Բերձոր հասնեն և ժամանակին ներկայանան շրջանային զինկոմիսարիատ:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան. «2019 թվականը բավականին հաջողված էր բոլոր առումներով: Մասնավորապես՝ մենք կյանքի կոչեցինք շատ կարևոր՝ սննդի կազմակերպման ոլորտը: