Ուշադրության կենտրոնում
«Մեր բանակը վերջնականապես բռնել է նախաձեռնող դիրք և առաջ է շարժվում ոչ թե միայն համարժեք հակահարված հասցնելու, այլ նաև իրավիճակը թելադրելու, մեծամասամբ կանխարգելիչ հարված հասցնելու, անհրաժեշտության դեպքում գործողությունները հակառակորդի տարածք տեղափոխելու սկզբունքով»:
Հարգելի գեներալներ, սպաներ, ենթասպաներ, շարքայիններ, կուրսանտներ, ՊՆ համակարգի քաղաքացիական ծառայողներ, հայրենակիցներ
28 տարի առաջ՝ 1992թ. հունվարի 28-ին, ստեղծվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։ Նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը։ 28 տարի առաջ՝ 1992թ. հունվարի 28-ին, կազմավորվեց ՀՀ զինված ուժերի անդրանիկ ստորաբաժանումը։ Հայոց բանակի ծնունդը գրանցվեց պաշտոնապես…
Հայոց հողում զորակոչը շարունակվում է: Կենտրոնական հավաքակայանի առջև ծառայության մեկնող տղաների հարազատ-բարեկամներն են, որ անհամբեր, հուզված ու սրտատրոփ սպասում են, թե երբ իրենց ներս կկանչեն, որ ծնողների համար նախատեսված սպասասրահում տեսակապով հետեւեն որդիների ծառայավայրի ընտրությանը, հետո ամուր-ամուր փարվեն արդեն զինվոր դարձած որդիներին:
Օրեր առաջ ես մի հոդված կարդացի՝ «Բարեգործ ու օրինակելի զինվորը» վերնագրով, որը պատմում էր, թե ինչպես է ժամկետային զինծառայող Արթուր Համբարձումյանը իր համախոհների՝ զինակից ընկերների հետ օգնում հաշմանդամներին, ամանորյա նվերներ բաժանում մանկապարտեզի սաներին, միևնույն ժամանակ հերոսաբար ու նվիրումով պաշտպանում հայրենիքի սահմանի իրեն վստահված հատվածը: